Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կունենան քննարկելու Հայաստանում կայանալիք հանրաքվեն։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։
Պեսկովը մինչ այդ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն։
«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան բոլոր տեսանկյուններից կրկին քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս գլխավոր թեման։ Այն թեման, թե, վերջիվերջո որն է Հայաստանի զարգացման ուղղության ընտրությունն է, նրա կողմնորոշումը և համապատասխան հանրաքվեի անցկացումը»,-լրագրողներին ասել է Պեսկովը։