«Սա վերածվելու է դատավարության՝ Հայաստանի ապագայի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»․ Երվանդ Բոզոյանը՝ Անդրանիկ Թեւանյանի գործի մասին

«Սա որոշակի իմաստով պատմական է, որովհետև առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենալու քաղաքական դատավարություն՝ բառիս բուն իմաստով»․ ԲԴԽ բակում ցույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ վաղը մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։

«Եվ ինչո՞ւ է սա պատմական, որովհետև սա դատավարություն է լինելու ոչ թե մեկ կամ երկու հոգու վերաբերյալ, այլ սա վերածվելու է դատավարության Հայաստանի ապագայի վերաբերյալ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, որովհետև այն մեղադրանքը, որը ներկայացված է, վերաբերում է հենց դրան։ Եվ այս առումով դատավորները կանգնած են շատ լուրջ ընտրության առջև․ արդյոք իրենք պատրա՞ստ են վեր կանգնել այն քաղաքական պատվերներից, որ ստանում են, թե՞ ոչ։ Բաց դատավարությունը, իհարկե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը փոխվում, տեսնում ենք, թե ինչ ընտրություններ են տեղի ունենում նույն Եվրոպայում, Գերմանիայում, և այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքական ալիքը փոխվում է»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Մանրամասները՝ այստեղ

 

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսից Անդրանիկ Թևանյանը գտնվում է կալանքի մեջ՝ «պետական դավաճանության» կասկածանքով, այնուհետև Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց՝ Անդրանիկ Թևանյանին ԱԺ փակ հանդիպումից իբրև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, և վաղը տեղի է ունենալու առաջին նիստը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment