Ռուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը կարևորել են երկկողմ կապերի խորացումը (PAN.am)

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել։

Առանձնահատուկ ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին։

Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետհանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը: Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։

Leave a comment