Եղանակային առումով խաղաղ աշուն է լինելու, քանի որ հիմնականում երկիրը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, հայտարարել է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է նաև, որ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերց 10-ից Հայաստան կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սեպտեմբերի 10-12-ը ջերմաստիճանը որքան նվազել էր, նույնքան կբարձրանա։
Սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ են դիտվելու միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 18-21 մ/վ արագության։ Սեպտեմբերի 8-13-ը Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է հաստատվելու։
Երևանում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին կանխատեսվել է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը մայրաքաղաքում սպասվել է առանց տեղումների եղանակ։
Երևանում սեպտեմբերի 7-ին ցերեկային ջերմաստիճանը կհասնի 28-30 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։