Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր շիկահեր մազերի գույնը։ ԱՄՆ նախագահը անսպասելիորեն հանրության առաջ հայտնվել է զգալիորեն ավելի մուգ, գրեթե շագանակագույն մազերով: Նրան այդ մազերով նկատել են Բեդմինստերի իր գոլֆի ակումբ ժամանելիս, որտեղ նա մեկնել է հանգստյան օրերին, հաղորդում է «New York Post»-ը։
Ամերիկացի նախագահի արտաքինի այս փոփոխությունը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։
Մինչդեռ որոշ օգտատերեր հիացել են նրա արտաքին փոփոխությամբ, իսկ շատերը փոփոխությանը արձագանքել են հեգնանքով և ծաղրով։
Այդ օրը ավելի ուշ Թրամփը կրկին հանրությանը երևացել է իր սովորական սանրվածքով։