ԱԹՍ–ի զանգվածային հարձակում Պերմի երկրամասում, մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260907/atsi-zangvatsajin-hardzakum-permi-erkramasum-mek-mard-zvohvel-e-chvorsy-viravvorvel-106537481.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/01/97412940_0:253:867:903_1920x0_80_0_0_d5946f590fb0718da054997810414d2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պերմ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, զոհ, պատերազմ

պերմ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, զոհ, պատերազմ

Բաժանորդագրվել

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Պերմի երկրամասի երկնքում 27 անօդաչու է խոցվել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պերմի երկրամասում թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Մախոնինը։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Պերմի երկրամասի երկնքում 27 անօդաչու է խոցվել։

«Հարձակման հետևանքով բազմաբնակարանային շենք է վնասվել։ Դժբախտաբար, մեկ մարդ զոհվել է։ Նախնական տեղեկություններով՝ ևս չորսը վիրավորվել են, նրանց ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը», – գրել է Մախոնինը Max–ում։

Նա հանձնարարել է համապատասխան մարմիններին և Պերմի վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետևանքները վերացնելու համար։ Նրա խոսքով` բնակիչների համար ստեղծվել է ժամանակավոր տեղավորման կետ, բազմաբնակարանային շենքում առաջիկայում վերականգնման աշխատանքներ կսկսվեն։

Հարձակումը հետ մղելիս բեկորներն ընկել են մասնավոր տան և տնամերձ տարածքի վրա, տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment