Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ազդարարում են երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը՝
Հյուսիս-Հարավի միջպետական ճանապարհի Նորագավթի հատվածի էստակադայի կառուցումը,
Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումն ու
Բաբաջանյան-Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցումը։
«Սրանք բոլորն էլ երկար սպասված, բայց ուշացած ծրագրեր են, որոնք փաստացի մեկնարկել են»,– ասել է նա։