Բուրյաթիայի Զակամենսկի շրջանի Խուրտագա գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա արջը հարձակվել է տղամարդու վրա։ Տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է կենտրոնական շրջանային հիվանդանոցում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանային վարչակազմից։
«Գյուղապետի խոսքով՝ ամուսինն ու կինը պատրաստվում էին իրենց կովերին բերել։ Այն գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա է… Տղամարդը չի հասցրել փախչել, և արջը հարձակվել է։ Կինը փախել է, զանգահարել, իսկ տղամարդիկ օգնության են հասել և արջին վռնդել», – ասել է գործակալության աղբյուրը։
Նա նշել է, որ տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց։