«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, Վիետնամում տեղի ունեցավ «Միսս Աշխարհ 2026» միջազգային գեղեցկության մրցույթը: Թագը և պատվավոր տիտղոսը բաժին հասավ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջոհերի Մոլեին:

Հեղինակավոր տիտղոսի և թագի համար պայքարում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 111 մասնակիցներ, որոնք բաժանված էին չորս մայրցամաքային խմբերի՝ Աֆրիկա, Ամերիկա և Կարիբյան ավազան, Եվրոպա, Ասիա և Օվկիանիա:

Նրանց ելույթների հիման վրա ընտրող հանձնաժողովը ընտրեց լավագույն 40 մասնակիցներին, որոնք անցան քառորդ եզրափակիչ:

Մասնակիցների թիվը կրճատվեց մինչև 20, ապա՝ 12:

Leave a comment