Քաղաքականություն
06.09.2026 | 16:09
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։
Որոշումը սեպտեմբերի 4-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պապոյանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի։