Կեղտաջրերի մաքրման կայանը տերը կփոխվի
Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 246 մլն 342 հազար 131 հարյուր դրամ ընդհանուր արժեքով կեղտաջրերի մաքրման կայանը կնվիրեն «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: Հիշեցնենք, որ կայանը Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայանը։ Քանի որ նշված կառույցը հանդիսանում է ջրային կառույցն եւ դրա շահագործումն իրականացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ուստի անհրաժեշտ է նշված գույքը հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախագիծը ներկայացված է Երեւանի ավագանու նիստում։ Հիշեցնենք, որ ջրերի մաքրման լոկալ կայանը կառուցվել է 2024 թ-ին։ Այն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում։ Ծրագրի հիմնական նպատակն է զտել Գետառի ջրերը, որպեսզի կեղտաջրերն ու կուտակված աղբը չհասնեն Հրազդան գետ եւ Երեւանյան լիճ։