Ամերիկացի բանակցողները Կիև են այցելել Մոսկվայից հետո

Բաժանորդագրվել

Ամերիկացի բանակցողները գնացքով են հասել Կիև։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կիև, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրանց օդանավակայանում դիմավորել են ուկրաինական բանակցային թիմի անդամները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Դավիթ Արախամիան։

Զելենսկու հետ Ուիտկոֆի և Քուշների հանդիպման առաջին կադրերն արդեն հայտնվել են լրատվամիջոցներում։

Հիշեցնենք` երեկ Կրեմլում կայացել են ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպումից հետո ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։

Leave a comment