ԱՄՆ բանագնացները Մոսկվայից մեկնում են Կիև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայից մեկնում են Կիև՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցելու։
Բանակցություններից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է մինչև երկուշաբթի զերծ մնալ Մոսկվայի ուղղությամբ հարվածներից։ Պուտինն էլ կարգադրել է սեպտեմբերի 6-8-ը դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները։ Սակայն նրա խոսնակը չի նշել Ուկրաինայի մյուս հատվածների մասին, և ըստ տարածվող տեղեկությունների՝ Ռուսաստանը շարունակել է հարձակումները այլ ուղղություններով։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ ԱՄՆ բանագնացների՝ Կիևում բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 6-ին։