Աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցել է աշխարհի 97-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի հետ ու հաղթել երեք սեթում` 6:3, 6:2, 6:4 : Մրցախաղը տևել է 2 ժամ 11 րոպե:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Լյորներ Տենը: Նախորդ երկու մրցախաղերում ռուսաստանցի թենիսիստը հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին ու արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է իսպանացի Կառլոս Ալկարասը:
Դավիթ Եղիազարյան