Կրեմլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների արդյունքները․ Ուշակովը մանրամասնել է

https://arm.sputniknews.ru/20260906/kremlum-amn-patvirakutjan-het-banakcutjunneri-ardjunqnery-ushakvovy-manramasnel-e–106512321.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106510618_20:0:1072:789_1920x0_80_0_0_290e98f34d611de8b822f306407dcfe4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, ուկրաինա, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ջարեդ քուշներ

ամն, ռուսաստան, ուկրաինա, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ջարեդ քուշներ

Բաժանորդագրվել

Սա ամերիկացի բանակցողների արդեն ութերորդ այցն է Ռուսաստան։ Այս հանդիպումը վեցերորդն էր Պուտինի և ամերիկացի բանակցողների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ շփումների ընթացքում հաստատվել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կպահպանեն անձնական շփումները։

Պուտինը հաստատել է ուկրաինական հակամարտության քաղաքական-դիվանագիտական հանգուցալուծումներ փնտրելու ուղղությամբ ամերիկացիների հետ համատեղ աշխատանքը շարունակելու տրամադրվածությունը։

Ռուսաստանի նախագահի օգնականի հիմնական հայտարարությունները Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ․

Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են վաղը Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։

Ամերիկացի բանակցողները նաև «ի գիտություն են ընդունել» ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ Կիևի ռեժիմը դադարել է թաքցնել իր էությունը՝ զբաղվելով նացիստների վերահուղարկավորմամբ։

Զրույցը եղել է բովանդակալից, կառուցողական, բաց և վստահությամբ լի մթնոլորտում։ Հանդիպումը տևել է 3 ժամ 10 րոպե․ այն ընթացել է ինչպես աշխատանքային սեղանի շուրջ, այնպես էլ ոչ պաշտոնական միջավայրում՝ ճաշկերույթի ընթացքում։

ԱՄՆ ներկայացուցիչներ Ուիտկոֆն ու Քուշները լրջորեն պատրաստվել էին Մոսկվա կատարած այցին։ Ձևակերպվել է հնարավոր կարգավորման ուղիների վերաբերյալ նկատառումների ամբողջական շարք։

Պուտինը հանդիպմանը նշել է ռուսական զորքերի հաջողությունները հատուկ ռազմական գործողություն գոտում և ընդգծել վստահությունը դրա նպատակներին հասնելու հարցում, ինչպես նաև ուկրաինական հակամարտության բոլոր նախապատճառների վերացման անհրաժեշտությունը։

Բանակցությունները չեն սահմանափակվել Ուկրաինայով․ քննարկվել են հնարավոր խոշոր ռուս-ամերիկյան նախագծեր։

Leave a comment