https://arm.sputniknews.ru/20260906/hajastany-neruzh-uni-taratsashrjanajin-tvajin-hangujc-darnalu-hamar-pvordzaget-106482615.html
Հայաստանը ներուժ ունի տարածաշրջանային թվային հանգույց դառնալու համար. փորձագետ
Հայաստանը ներուժ ունի տարածաշրջանային թվային հանգույց դառնալու համար. փորձագետ
Sputnik Արմենիա
Երկրի` թվային կենտրոնի վերածումը հնարավոր չէ մեկ գործոնով բացատրել։ Խոսքը գործոնների ամբողջականության մասին է՝ աշխարհագրական դիրքից և հաշվողական ռեսուրսների… 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T09:55+0400
2026-09-06T09:55+0400
2026-09-06T09:55+0400
հայաստան
ղազախստան
տտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94484991_0:84:1600:984_1920x0_80_0_0_2260cd17169d0cb1a4ef40291f9cf6d6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ունի տարածաշրջանային թվային կենտրոն դառնալու ներուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ղազախստանի «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ընկերության Open Source Solutions դեպարտամենտի տնօրեն Կասիմ Մաժենը։Նրա խոսքով՝ նման կենտրոնի զարգացման գործոններից կարող է դառնալ հզոր և արագ (low latency) հաշվողական ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը հարևան երկրների կողմից։Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանում ՏՏ մասնագետների ներգրավման մասով օրենսդրության զարգացման վրա։ Նրա կարծիքով` երկրի լրացուցիչ առավելություններից են Եվրոպային աշխարհագրորեն մոտ լինելը, կլիման և մասնագետների համար Երևանի գրավչությունը։Միևնույն ժամանակ, Մաժենն ընդգծեց, որ երկրի` թվային կենտրոնի վերածումը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ Խոսքը գործոնների ամբողջականության մասին է՝ աշխարհագրական դիրքից և հաշվողական ռեսուրսների առկայությունից մինչև պետական աջակցություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու հնարավորություն։Մաժենը կարծում է, որ Հայաստանը և Ղազախստանը կարող են համագործակցել բարձր արտադրողականության, արհեստական բանականության և բաց տեխնոլոգիաների ոլորտներում։ Փոխգործակցության ոլորտներից մեկը թվային ենթակառուցվածքների և գիտական հաշվողական տեխնոլոգիայի ստեղծման գործում փորձի փոխանակումն է։Օրինակ` Ղազախստանում առաջին ազգային սուպերհամակարգչի ստեղծումից առաջ մասնագետները խորհրդակցել են հայ գիտնականների հետ, ովքեր արդեն օգտագործում էին Երևանի պետական համալսարանում վերջերս բացված սուպերհամակարգչի հզորությունը հետազոտությունների համար (նոր սպիտակուցային միացությունների որոնում)։Իր հերթին, Ղազախստանը վերջին շրջանում զգալի փորձ է կուտակել սեփական հաշվողական ենթակառուցվածքներ ստեղծելու գործում։ Առանցքթային ուղղություններից մեկը դարձավ առաջին սուպերհամակարգչի ներդրումը և փոխգործունակ տարակազմ ենթակառուցվածքի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր տեսակի հաշվողական չիպերի հետ։Մաժենի խոսքով՝ սա թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել կախվածությունը փակ տեխնոլոգիական լուծումներից, այլև ստեղծում է ավելի ճկուն ենթակառուցվածք, որը կարելի է հարմարեցնել տարբեր տեսակի սարքավորումների և ծրագրային լուծումների։Երկու երկրների փորձը կարող է փոխլրացնել միմյանց։ Հայաստանը գիտական ոլորտում բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների կիրառման փորձ արդեն ունի, իսկ Ղազախստանն ակտիվորեն զարգացնում է իր ենթակառուցվածքային բաղադրիչը՝ սուպերհամակարգիչներից և հաշվողական տեխնոլոգիաներից մինչև Open Source–ի բազայի վրա AI ծառայություններ, որոնք հնարավոր է ազատ և անվճար ինտեգրել պետական ծառայությունների և ստարտափ արտադրանքի մեջ։Համագործակցության պոտենցիալ ոլորտներ կարող են դառնալ համատեղ գիտական նախագծերը, տեխնոլոգիաների և կարողությունների փոխանակումը, բաց ստանդարտների մշակումը, համատեղելի թվային լուծումների ստեղծումը և հաշվողական ռեսուրսների օգտագործումը արհեստական բանականության և այլ բարդ գիտական խնդիրների հետազոտությունների համար։Ապագայում նման փոխազդեցությունը կարող է դառնալ ավելի մեծ գործընթացի՝ տարածաշրջանում համատեղելի թվային ենթակառուցվածքի ձևավորման մաս, և Հայաստանում ու Ղազախստանում մշակված լուծումները հնարավոր կլինի օգտագործել երկու շուկաներում էլ։
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94484991_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b77bf11a9e0b70aefa7555f7862654bf.jpg.webp
հայաստան, ղազախստան, տտ
հայաստան, ղազախստան, տտ
Երկրի` թվային կենտրոնի վերածումը հնարավոր չէ մեկ գործոնով բացատրել։ Խոսքը գործոնների ամբողջականության մասին է՝ աշխարհագրական դիրքից և հաշվողական ռեսուրսների առկայությունից մինչև պետական աջակցություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ունի տարածաշրջանային թվային կենտրոն դառնալու ներուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ղազախստանի «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ընկերության Open Source Solutions դեպարտամենտի տնօրեն Կասիմ Մաժենը։
Նրա խոսքով՝ նման կենտրոնի զարգացման գործոններից կարող է դառնալ հզոր և արագ (low latency) հաշվողական ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը հարևան երկրների կողմից։
«Կարծում եմ նման ռեսուրսների կարիքը կխթանի կենտրոնի զարգացումը», – «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Մաժենը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանում ՏՏ մասնագետների ներգրավման մասով օրենսդրության զարգացման վրա։ Նրա կարծիքով` երկրի լրացուցիչ առավելություններից են Եվրոպային աշխարհագրորեն մոտ լինելը, կլիման և մասնագետների համար Երևանի գրավչությունը։
Միևնույն ժամանակ, Մաժենն ընդգծեց, որ երկրի` թվային կենտրոնի վերածումը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ Խոսքը գործոնների ամբողջականության մասին է՝ աշխարհագրական դիրքից և հաշվողական ռեսուրսների առկայությունից մինչև պետական աջակցություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու հնարավորություն։
Մաժենը կարծում է, որ Հայաստանը և Ղազախստանը կարող են համագործակցել բարձր արտադրողականության, արհեստական բանականության և բաց տեխնոլոգիաների ոլորտներում։ Փոխգործակցության ոլորտներից մեկը թվային ենթակառուցվածքների և գիտական հաշվողական տեխնոլոգիայի ստեղծման գործում փորձի փոխանակումն է։
Օրինակ` Ղազախստանում առաջին ազգային սուպերհամակարգչի ստեղծումից առաջ մասնագետները խորհրդակցել են հայ գիտնականների հետ, ովքեր արդեն օգտագործում էին Երևանի պետական համալսարանում վերջերս բացված սուպերհամակարգչի հզորությունը հետազոտությունների համար (նոր սպիտակուցային միացությունների որոնում)։
«Շատ հետաքրքիր էր և հաճելի իմանալ, որ Հայաստանում զբաղվում են բարդ գիտությամբ և միևնույն ժամանակ օգտագործում հաշվարկներ բարձր արտադրողականություն ունեցող NVIDIA չիպերերի վրա», – ասաց նա։
Իր հերթին, Ղազախստանը վերջին շրջանում զգալի փորձ է կուտակել սեփական հաշվողական ենթակառուցվածքներ ստեղծելու գործում։ Առանցքթային ուղղություններից մեկը դարձավ առաջին սուպերհամակարգչի ներդրումը և փոխգործունակ տարակազմ ենթակառուցվածքի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր տեսակի հաշվողական չիպերի հետ։
Մաժենի խոսքով՝ սա թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել կախվածությունը փակ տեխնոլոգիական լուծումներից, այլև ստեղծում է ավելի ճկուն ենթակառուցվածք, որը կարելի է հարմարեցնել տարբեր տեսակի սարքավորումների և ծրագրային լուծումների։
Երկու երկրների փորձը կարող է փոխլրացնել միմյանց։ Հայաստանը գիտական ոլորտում բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների կիրառման փորձ արդեն ունի, իսկ Ղազախստանն ակտիվորեն զարգացնում է իր ենթակառուցվածքային բաղադրիչը՝ սուպերհամակարգիչներից և հաշվողական տեխնոլոգիաներից մինչև Open Source–ի բազայի վրա AI ծառայություններ, որոնք հնարավոր է ազատ և անվճար ինտեգրել պետական ծառայությունների և ստարտափ արտադրանքի մեջ։
Համագործակցության պոտենցիալ ոլորտներ կարող են դառնալ համատեղ գիտական նախագծերը, տեխնոլոգիաների և կարողությունների փոխանակումը, բաց ստանդարտների մշակումը, համատեղելի թվային լուծումների ստեղծումը և հաշվողական ռեսուրսների օգտագործումը արհեստական բանականության և այլ բարդ գիտական խնդիրների հետազոտությունների համար։
Ապագայում նման փոխազդեցությունը կարող է դառնալ ավելի մեծ գործընթացի՝ տարածաշրջանում համատեղելի թվային ենթակառուցվածքի ձևավորման մաս, և Հայաստանում ու Ղազախստանում մշակված լուծումները հնարավոր կլինի օգտագործել երկու շուկաներում էլ։