Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԿԶԵՀ-ի միջև ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։

🔹 Նախարարը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության հուսալի ֆինանսական գործընկերոջ դերը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տասնամյակ Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակության ծրագրեր։ Նշվել է, որ ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար՝ ընդգրկելով մակրոտնտեսական կայունության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սոցիալական և առողջապահական ոլորտները։

🔹 Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին։

🔹 Կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի 2027–2031 թվականների ռազմավարության և Հայաստանի համար երկրի ռազմավարության մշակմանը՝ կարևորելով Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը Հիմնադրամի առաջիկա ծրագրային օրակարգում։

🔹 Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը՝ առկա գործընթացների և նոր համատեղ ծրագրերի ձևավորման ուղղությամբ։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment