Սուր լիմֆոցիտային կամ լիմֆոբլաստային լեյկոզը (ՍԼԼ) արյան և ոսկրածուծի քաղցկեղի տեսակ է:
Ոսկրածուծը ոսկորների ներսում գտնվող սպունգանման հյուսվածք է, որտեղ ձևավորվում են արյան բջիջները:
Սուր լեմֆոցիտային լեյկոզի «սուր» բառը ցույց է տալիս, որ հիվանդությունը զարգանում է արագ՝ ստեղծելով հասունի փոխարեն ոչ հասուն արյան բջիջներ, իսկ «լիմֆոցիտային» բառը նշվում է, քանի որ հիվանդության պատճառով ախտահարվում են արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակ համարվող լիմֆոցիտները: Սուր լիմֆոցիտային լեյկոզը նաև հայտնի է որպես սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
Սուր լիմֆոցիտային լեյկոզը երեխաների շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է, որի բուժումը կարող է բարձրացնել ապաքինվելու հավանականությունը: Հիվանդությունը շատ ավելի հազվադեպ նաև կարող է հանդիպել չափահասների մոտ:
ՍԼԼ-ի մասին
ՍԼԼ-ի ժամանակ լիմֆոբլաստներն լցնելով ոսկրածուծը բերում են էրթրոցիտների (պատասխանատու են դեպի հյուսվածքներ թթվածնի տեղափոխման համար), լեյկոցիտների (մասկացում են օրգանիզմի իմուն պաշտպանությանը), թրոմբոցիտների (մասնակցում են արյան մակարդմանը) արտադրության ընկճմանը։
• Էրիթրոցիտների պակասի հետևանքով կզարգանա անեմիա, որի կլինիկական նշաններն են՝ հոգնածություն, մաշկի գունատություն, թուլություն, քնկոտություն, հևոց, հաճախասրտություն։
• Թրոմբոցիտների պակասի հետևանքով կառաջանան արյունահոսություններ, հեմատոմաներ։
• Լեյկոցիտների պակասի հետևանքով՝ հաճախակի վարակներ
Լիմֆոբլաստները կարող են կուտակվել նաև երեխաների ավշային հանգույցներում՝ հանգեցնելով նրանց մեծացման։ Դրանք կարող են կուտակվել նաև այլ օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, աղջիկների մոտ՝ ձվարաններում, տղաների մոտ՝ ամորձիներում, ողնուղեղային հեղուկում։