Իրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվել
Իրանում բենզատարի՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պայթելու հետևանքով 10 մարդ է զոհվել։
Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Իրանի արևմտյան հատվածում գտնվող ավտոճանապարհին։ Բախումից հետո բենզատարը պայթել է։
Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է 10 մարդ։ Վթարի հանգամանքները ճշտվում են։