ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու մոդել Անելիա Գուբրյանն այսօր պսակադրվել են։
46–ամյա Սիմոնյանի և 26–ամյա Անելիայի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։
Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ նրանց պսակադրությունը կատարել է ոչ թե Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից որևէ մեկը, այլ այն նույն քահանան, որի մոտ այս տարվա հուլիսին Սիմոնյանն ապաշխարելու էր գնացել Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը նախկին գնդերեց է և հայտնի է որպես իշխանական քահանա։ Նա ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին հեռացնելու արշավին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: