Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները


Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները:


«Խոսեցի ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Նրանք այսօր արդեն սկսել են աշխատել ռուսական կողմի հետ։ Մեր այս զրույցի պահից մենք պատրաստ ենք պահպանել բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ օդային հարվածների դադարեցման ռեժիմը։ Շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է զերծ մնալ Մոսկվայի ուղղությամբ հարվածներից, և ակնկալում ենք, որ ռուսներն էլ չեն հարվածի Կիևին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։


Նա խոստացել է, որ դիվանագիտական ուղում էլ Կիևի գործողությունները կլինեն «հարյուր տոկոսով ուժեղ և արդյունավետ»։


«Հաստատվել է վաղը Կիևում ամերիկյան թիմի մասնակցությամբ դիվանագիտական միջոցառումների ծրագիրը։ Սպասում ենք Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին և պատրաստ ենք բովանդակալից զրույցի»,- եզրափակել է Զելենսկին:

Leave a comment