Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով։
Հիշեցնենք, որ 2025 թ հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 23-ի վճռով ամբողջությամբ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը։
Դատարանը նշել էր, որ գործով Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։ Իսկ քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով պահանջել էր Նիկոլ Փաշինյանին հերքել իր արած արտահայտությունը եւ բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում։
Առաջին ատյանը մերժել է ոչ միայն այդ պահանջը, այլ նաեւ պարտավորեցրել է Ռոբերտ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանին փոխանցել 200․ 000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։