Խնդիրները ձևական են լուծվում. ճարտարապետը` Երևանի օդի և քաղաքաշինական որոշումների մասին

https://arm.sputniknews.ru/20260905/khndirnery-dzevakan-en-lutsvum-tshartarapety-erevani-odi-ev-qaghaqashinakan-vorvoshumneri-masin-106439407.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106439672_325:0:1765:1080_1920x0_80_0_0_e4c555cf83b3d179f05c1c4b5d671fed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, երևանի քաղաքապետարան, հհ շուկայի վերահսկողության տեսչական մարմին, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, խախտում, փոշի, շինարար, շինարարություն, տուգանք, տեսանյութ, տեսանյութեր, видео

երևան, երևանի քաղաքապետարան, հհ շուկայի վերահսկողության տեսչական մարմին, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, խախտում, փոշի, շինարար, շինարարություն, տուգանք, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Շինհրապարակներից տարածվող փոշու վերաբերյալ այս տարվա ընթացքում 87 ահազանգ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանում բնապահպանական նորմերը խախտած շինարարական կազմակերպությունների նկատմամբ կիրառված տուգանքի չափը ծիծաղելի թիվ է. դրա նպատակը ոչ թե իրավիճակը շտկելն է, այլ հանրության մոտ պայքարի տպավորություն ստեղծելը։ Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) օգոստոսի 13–ին հայտնել էր, որ Երևանում խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր 22 ընկերությունների մոտ խախտումներ են հայտնաբերվել, տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 700 հազար դրամ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հրապարակած վերջին տվյալներով` օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում փոշու պարունակությունը, չնայած անձրևոտ եղանակին, դարձյալ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ընդ որում, Կենտրոնում մտահոգիչ վիճակը գրանցվել է գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ օգոստոսի 26-28-ը, Նոր Նորքում՝ միայն սեպտեմբերի 1-ին։

«Քաղաքապետի կամ քաղաքապետի տեղակալի համար հաշվետվություն ներկայացնելիս կարևորը հավաքագրված գումարներն են, ոչ թե մաքուր օդ, կանաչ քաղաք, նորմալ ջուր ունենալը։ Իսկ մեզ համար դա է կարևորը, ոչ թե հավաքագրված գումարը։ Ու բոլոր այս խնդիրների ձևական լուծումները մեր հաշվին են, մեր առողջության, մեր փողի հաշվին»,– ասում է ճարտարապետը։

Նա նաև նկատում է, որ տուգանվողը հիմնականում մասնավոր ընկերություններն են, իսկ երբ այդ նույն խախտումը իրենց շինարարական աշխատանքների ժամանակ թույլ են տալիս Երևանի քաղաքապետարանը կամ Ջրային պետական կոմիտեն, նրանց ոչ ոք չի տուգանում։

«Տեսչական մարմինը այդքան կամք ունի՞, որ տուգանի Երևանի քաղաքապետանին։ Իսկ տուգանքն էլ պետք է քաղաքապետը կամ փոխքաղաքապետը իրենց գրպանից վճարեն, ոչ թե Երևանի բյուջեից ու երևանցիների գրպանից։ Իրենց համար միգուցե դա մեծ գումար չէ, բայց այդ գումարն էլ պիտի աճի, որպեսզի պատասխանատության ինստիտուտը սկսի կայանալ»,– ասում է մեր զրուցակիցը։

Առաջիկա 10–15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու. ինչո՞ւ չի մաքրվում Երևանի օդը

Ի դեպ, տեսչական մարմնից նշել էին, որ շինհրապարակներից տարածվող փոշու վերաբերյալ այս տարվա ընթացքում 87 ահազանգ է ստացել, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 70 ահազանգ է եղել, իսկ 2024 թվականին` 30։

Սարհատ Պետրոսյանի դիտարկմամբ` ահազանգերի աճը պայմանավորված է ոչ այնքան դեպքերի, որքան հանրության գիտակցության բարձրացմամբ։ Իսկ աղտոտումը, նրա խոսքով, չի նվազում հիմնականում քաղաքային իշխանության անտարբերության ու անհետևողականության պատճառով։

«Օրինակ`տարիներ առաջ սահմանափակում մտցվեց, որ քաղաքի կենտրոն կամ որոշակի փողոցներ խոշոր մեքենաներ չեն կարող մուտք գործել։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ. խոշոր մեքենաները գալիս են, ուղղակի 5000 դրամ տուգանք են վճարում։ Եթե դու Երևանի կենտրոնում շինթույլտվություն ես տալիս, այդ շինանյութը հո փոքր մեքենաներով չե՞ն բերելու։ Նշանակում է` մեծ տեխնիկա է գալու։ Ստացվում է, որ 5000 դրամ վճարելով, փաստորեն, կարելի է մեծ տեխնիկա մտցնել Կենտրոն, փոշի անել։ Նույնը կարող ենք պաշտպանիչ ցանցերի մասին ասել, նույնը կարող ենք շինհրապարակները ջրելու մասին ասել և մնացած բոլոր կարգավորումների»,– նշում է Պետրոսյանը։

Անդրադառնալով քաղաքային պլանավորման խնդրին` Սարհատ Պետրոսյանն արձանագրում է, որ ամիսներ առաջ ամբողջությամբ ասֆալտապատված Սարյան փողոցի մի հատվածն այսօր դարձյալ քանդել են ու ինչ–որ աշխատանքներ են իրականացնում։

Նույն փողոցում արդեն մեկնարկել են փոստի շենքի ապամոնտաժման ու տեղում Հայաստանի ամենաբարձր շենքի կառուցման աշխատանքները։

«Քանդվում է Երևանի սիմվոլներից մեկը, և ոչ ոք չգիտի, թե ինչ է կառուցվում։ Նախագիծը չի հաստատվել, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տեղի չի ունեցել, հանրային քննարկում չի անցել և այլն։ Այս քաղաքում բոլորը հիշում են միայն Երիտասարդական պալատի պատմությունը, իսկ այն, ինչ հենց հիմա է տեղի ունենում, ոչ ոք չի նկատում»,– ասում է Պետրոսյանը։

Քաղաքաշինական կարևոր որոշումները, նրա բնորոշմամբ, այսօր կայացվում են միանձնյա` Երևանի քաղաքապետի կողմից։ Քաղաքը չունի գլխավոր ճարտարապետ։ Իսկ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը, որի անդամներին ռոտացիոն կարգով նշանակում է քաղաքապետը, ձևական բնույթ է կրում։ Խորհրդի անդամներն իրենք էլ ակտիվ կառուցապատողներ են, ինչը, Պետրոսյանի գնահատմամբ, արդեն իսկ վկայում է, որ այդ մարմինը չի կարող անաչառ լինել։ Բացի այդ, կառույցը խորհրդատվական բնույթ ունի, և քաղաքապետը, ինչպես Սարհատ Պետրոսյանն է ասում` «կուզի` կլսի, չի ուզի` չի լսի» նրանց կարծիքը։

«Դրա համար այսօր ունենք մի իրավիճակ, որ ամեն ինչ թույլատրվում է, ամեն տեղ ամեն ինչ կարելի է անել` առանց երկար–բարակ մտածելու»,– ասում է Պետրոսյանը։

Ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի հետ զրույցն ամբղջությամբ կարող եք դիտել Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում։

Leave a comment