https://arm.sputniknews.ru/20260905/spaykaum-kvolaps-e-banvvornery-gvortsadul-en-hajtararel-106502384.html
Արտահանման սահմանափակումների պատճառով Spayka–ում կոլապս է. բանվորները գործադուլ են անում
Արտահանման սահմանափակումների պատճառով Spayka–ում կոլապս է. բանվորները գործադուլ են անում
Sputnik Արմենիա
Սյուզի Բադոյանի տեղեկություններով` Spayka–ն 15 օր առաջ աշխատանքից համատարած ազատումներ է արել նաև Նորագավթի ջերմոցներում։ 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T18:01+0400
2026-09-05T18:01+0400
2026-09-05T18:05+0400
գործադուլ
«սպայկա» սպը
«սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները
https://cdn.am.sputniknews.ru/img/1798/49/17984934_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2088fca0db18df5adac3fd82ad9e0d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել Spayka ընկերության բանվորները։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։Նա գրել է, որ պատճառը ոչ միայն ամիսներով ձգձգվող աշխատավարձերի ուշացումներն են, այլև այն, որ աշխատավարձերից 10–15 տոկոսի չափով պահումներ են արվում ֆինանսական խնդիրների հետևանքով։ Լրագրողի տվյալներով` այսօր ժողով է հրավիրվել և գործադուլը կանխվել է, սակայն առաջիկա օրերին շուրջ 200 մարդ կկորցնի աշխատանքը, քանի որ Spayka–ն այլևս չի կարողանում պտուղ–բանջարեղեն արտահանել ու աշխատավարձեր վճարել։«ԵԱՏՄ–ում հայկական դիվանագիտության տապալումը սոսկալի հետևանքների է բերել. Spayka–ն միլիոնների եկամուտներ է կորցրել ու գյուղմթերք փտեցրել, որի մասին տնօրենությունը խուսափել է բարձրաձայնել` հույսով, որ ՀՀ կառավարությունը նոր լուծումներ կգտնի, և պտուղ–բանջարեղենը կարտահանվեն այլ երկրներ»,– գրել է լրագրողը։Բադոյանի տեղեկություններով` Spayka–ի սեփականատեր Դավիթ Ղազարյանն անձնական կապերով կարողացել է որոշակի ծավալի պղպեղ արտահանել, բայց կուտակված ֆինասական բեռը դրանից չի թեթևացել։ Նա նշել է նաև, որ Spayka–ն 15 օր առաջ աշխատանքից համատարած ազատումներ է արել Նորագավթի ջերմոցներում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվա գործադուլն արել են Արարատի ջերմոցների աշխատակիցները։ Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1798/49/17984934_106:0:1530:1068_1920x0_80_0_0_2f6d3a964ede0983ae0a8660468e810e.jpg.webp
գործադուլ, «սպայկա» սպը, «սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները
գործադուլ, «սպայկա» սպը, «սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները
Սյուզի Բադոյանի տեղեկություններով` Spayka–ն 15 օր առաջ աշխատանքից համատարած ազատումներ է արել նաև Նորագավթի ջերմոցներում։
Նա գրել է, որ պատճառը ոչ միայն ամիսներով ձգձգվող աշխատավարձերի ուշացումներն են, այլև այն, որ աշխատավարձերից 10–15 տոկոսի չափով պահումներ են արվում ֆինանսական խնդիրների հետևանքով։
«ՌԴ սանկցիաներից հետո Spayka–ում կոլապս է, ծանր դրության մեջ է հայտնվել գյուղմթերք արտադրող և արտահանող այս գիգանտ ընկերությունը։ 2 շաբաթ առաջ են կրճատումներ արվել Spayka–ի ջերմոցներում, բայց իրավիճակը չի կայունանում։ Գործը կորցնող բանվորների թիվը հարյուրներով ավելանալու է նաև մոտ օրերին»,– գրել է Բադոյանը։
Լրագրողի տվյալներով` այսօր ժողով է հրավիրվել և գործադուլը կանխվել է, սակայն առաջիկա օրերին շուրջ 200 մարդ կկորցնի աշխատանքը, քանի որ Spayka–ն այլևս չի կարողանում պտուղ–բանջարեղեն արտահանել ու աշխատավարձեր վճարել։
«ԵԱՏՄ–ում հայկական դիվանագիտության տապալումը սոսկալի հետևանքների է բերել. Spayka–ն միլիոնների եկամուտներ է կորցրել ու գյուղմթերք փտեցրել, որի մասին տնօրենությունը խուսափել է բարձրաձայնել` հույսով, որ ՀՀ կառավարությունը նոր լուծումներ կգտնի, և պտուղ–բանջարեղենը կարտահանվեն այլ երկրներ»,– գրել է լրագրողը։
Բադոյանի տեղեկություններով` Spayka–ի սեփականատեր Դավիթ Ղազարյանն անձնական կապերով կարողացել է որոշակի ծավալի պղպեղ արտահանել, բայց կուտակված ֆինասական բեռը դրանից չի թեթևացել։
Նա նշել է նաև, որ Spayka–ն 15 օր առաջ աշխատանքից համատարած ազատումներ է արել Նորագավթի ջերմոցներում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվա գործադուլն արել են Արարատի ջերմոցների աշխատակիցները։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։