Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ (PAN.am)

Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում հերթական անգամ Սուրբ պատարագ է մատուցվելու։

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վան է մեկնել՝ նախագահելու Աղթամարի ուխտագնացությունը և մատուցելու Սուրբ պատարագ, հայտնում է Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը։

Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2005 թվականին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2007 թվականից այն բաց է եղել այցելուների համար՝ որպես թանգարան։ Սկսած 2010 թվականից՝ ամեն տարվա սեպտեմբերին, Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, եկեղեցին բացվում է պատարագի համար։

Leave a comment