https://arm.sputniknews.ru/20260905/dary-khvosakcutjun-chem-unecel-alen-simvonjany-armen-grigvorjani-masin-106491353.html
Դառը խոսակցություն չեմ ունեցել. Ալեն Սիմոնյանը` Արմեն Գրիգորյանի մասին
Դառը խոսակցություն չեմ ունեցել. Ալեն Սիմոնյանը` Արմեն Գրիգորյանի մասին
Sputnik Արմենիա
ԱԽ նախկին քարտուղարը հրավիրված է Ալեն Սիմոնյանի հարսանիքին, որն այսօր է տեղի ունենալու։ 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T12:49+0400
2026-09-05T12:49+0400
2026-09-05T12:49+0400
ալեն սիմոնյան
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438151_0:109:2918:1750_1920x0_80_0_0_321c9dfaeab29e2b4b3f9354d2d0d4fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ շարունակում է շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենալ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ մասին նա այսօր ասաց Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ, որին ՔՊ–ականների հետ միասին մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Սիմոնյանն ասաց նաև, որ Արմեն Գրիգորյանը հրավիրված է իր հարսանիքին, որն այսօր է տեղի ունենալու։ Նրա խոսքով` Գրիգորյանն իրեն տեղեկացրել է, որ մասնակցելու է հարսանիքին։«Եթե անգամ ես չգայի գրքի շնորհանդեսին, նա անպայման կգար հարսանիքին»,– վստահեցրեց Սիմոյանը` պատասխանելով հարցին` արդյոք նա եկել է շնորհանդես, որ Գրիգորյանն էլ գնա իր հարսանիքին։Սիմոնյանն անդրադարձավ նաև Փաշինյանի` այսօրվա այն հայտարարությանը, թե անիծում է այն օրը, երբ դարձավ վարչապետ և պատասխանեց հարցին` արդյոք նա նույնպես նման օրեր ունեցե՞լ է, երբ անիծել է, որ պաշտոնյա է դարձել` վստահեցնելով, որ երբեք նման բան չի եղել։«Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել. երբ կյանքը կտրուկ փոխվում է, հետ նայելով` կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգսիտ էի ապրում»,– հայտարարեց ԱԽ քարտուղարը` ավելացնելով, որ արդեն ապրում է «լայֆ» ռեժիմով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438151_184:0:2915:2048_1920x0_80_0_0_f3978e5723e0132421b8ce5027d919fc.jpg.webp
ալեն սիմոնյան, արմեն գրիգորյան
ալեն սիմոնյան, արմեն գրիգորյան
ԱԽ նախկին քարտուղարը հրավիրված է Ալեն Սիմոնյանի հարսանիքին, որն այսօր է տեղի ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ շարունակում է շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենալ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ մասին նա այսօր ասաց Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ, որին ՔՊ–ականների հետ միասին մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենը եզակի մարդկանցից մեկն է եղել, որի հետ ես մշտապես երբևիցե որևիցե նույնիսկ դառը խոսակցություն չեմ ունեցել»,– վստահեցրեց նա` ավելացնելով, որ այս պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպել է Գրիգորյանի հետ ու խոսակցություն ունեցել։
Սիմոնյանն ասաց նաև, որ Արմեն Գրիգորյանը հրավիրված է իր հարսանիքին, որն այսօր է տեղի ունենալու։ Նրա խոսքով` Գրիգորյանն իրեն տեղեկացրել է, որ մասնակցելու է հարսանիքին։
«Եթե անգամ ես չգայի գրքի շնորհանդեսին, նա անպայման կգար հարսանիքին»,– վստահեցրեց Սիմոյանը` պատասխանելով հարցին` արդյոք նա եկել է շնորհանդես, որ Գրիգորյանն էլ գնա իր հարսանիքին։
«Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել. երբ կյանքը կտրուկ փոխվում է, հետ նայելով` կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգսիտ էի ապրում»,– հայտարարեց ԱԽ քարտուղարը` ավելացնելով, որ արդեն ապրում է «լայֆ» ռեժիմով։