Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կտեղափոխվի հացահատիկ, պարարտանյութ, փայտանյութ

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կտեղափոխվի հացահատիկ, պարարտանյութ, փայտանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանից Հայաստան բեռների ևս մեկ խմբաքանակ կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով։

Ըստ APA-ի՝ սեպտեմբերի 5-ին ՀՀ կուղարկվի ցորենով լի հինգ երկաթուղային վագոն՝ 355 տոննա քաշով, պարարտանյութով լի երեք երկաթուղային վագոն՝ 180 տոննա քաշով, և փայտանյութով լի երկու երկաթուղային վագոն՝ 138 տոննա քաշով։

Ըստ լրատվամիջոցի, Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել մոտավորապես 60 հազար տոննա հացահատիկ, մոտավորապես 9000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Leave a comment