https://arm.sputniknews.ru/20260905/spercjani-gvoln-ognel-e-al-ahliin-jakhjakhel-er-riadin-saudjan-arabiaji-arajnutjunum-106489517.html
Սպերցյանի գոլն օգնել է «Ալ Ահլիին» ջախջախել «Էր Ռիադին» Սաուդյան Արաբիայի առաջնությունում
Սպերցյանի գոլն օգնել է «Ալ Ահլիին» ջախջախել «Էր Ռիադին» Սաուդյան Արաբիայի առաջնությունում
Sputnik Արմենիա
Ջիդդայում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5:0: Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել 43-րդ րոպեին և ամբողջ հանդիպումն անցկացրել է… 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T11:18+0400
2026-09-05T11:18+0400
2026-09-05T11:18+0400
էդուարդ սպերցյան
տեսանյութեր
տեսանյութ
գոլ
ֆուտբոլ
սաուդյան արաբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106488613_0:0:1281:720_1920x0_80_0_0_77457dc4ee9171b4eb4e6752d9caff25.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփել է իր երրորդ գոլը «Ալ Ահլիի» կազմում՝ աչքի ընկնելով «Էր Ռիադի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնությամ հինգերորդ տուրի խաղում։«Ալ Ահլիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Այվան Թաունին, որը երկու անգամ իրացրել է 11– մետրանոցը՝ 16-րդ և 61-րդ րոպեներին: Մեկական գնդակ են խփել նաև Ֆրանսիշկա Տրինկաուն և Նաիֆ Մասուդը։«Կրասնոդարի» սանի համար սա սաուդյան ակումբի կազմում 6-րդ հանդիպումն էր։ Սպերցյանն արդեն 3 գոլ է խփել «Ալ Ահլիի» կազմում։Հինգ տուրից հետո «Ալ Ահլին» վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Էր Ռիադը» 4 միավորով 12-րդն է:
սաուդյան արաբիա
2026
Լուրեր
am_HY
Гол Сперцяна в ворота “Эр-Рияда”
Sputnik Արմենիա
Гол Сперцяна в ворота “Эр-Рияда”
2026-09-05T11:18+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106488613_97:0:1057:720_1920x0_80_0_0_98e4c698135a2de9927102269a405db2.jpg.webp
էդուարդ սպերցյան, տեսանյութեր, տեսանյութ, գոլ, ֆուտբոլ, սաուդյան արաբիա, видео
էդուարդ սպերցյան, տեսանյութեր, տեսանյութ, գոլ, ֆուտբոլ, սաուդյան արաբիա, видео
Ջիդդայում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5:0: Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել 43-րդ րոպեին և ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփել է իր երրորդ գոլը «Ալ Ահլիի» կազմում՝ աչքի ընկնելով «Էր Ռիադի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնությամ հինգերորդ տուրի խաղում։
Ջիդդայում կայացած խաղն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Սպերցյանը գոլ է խփել 43-րդ րոպեին և ամբողջ խաղն անցկացրել է խաղադաշտում։
«Ալ Ահլիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Այվան Թաունին, որը երկու անգամ իրացրել է 11– մետրանոցը՝ 16-րդ և 61-րդ րոպեներին: Մեկական գնդակ են խփել նաև Ֆրանսիշկա Տրինկաուն և Նաիֆ Մասուդը։
«Կրասնոդարի» սանի համար սա սաուդյան ակումբի կազմում 6-րդ հանդիպումն էր։ Սպերցյանն արդեն 3 գոլ է խփել «Ալ Ահլիի» կազմում։
Հինգ տուրից հետո «Ալ Ահլին» վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Էր Ռիադը» 4 միավորով 12-րդն է: