Վթարային ջրանջատում 3 մարզերում | Factor.TV

Հասարակություն

05.09.2026 | 11:03

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի  5-ին ժամը 09:30-22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի  5-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի  5-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի ք. Արտաշատ Բակունցի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment