Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ՆԳ նախարարության ՖԲ էջից.

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում մասնակցել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, փրկարար ծառայողներ։

Արփինե Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Փրկարար ծառայության անձնակազմին և շնորհակալություն հայտնել խիզախ, անձնվեր ու նվիրված աշխատանքի համար։

ՆԳ նախարարի խոսքով՝ շարունակվում են Փրկարար ծառայության արդիականացման աշխատանքները՝ կրթությունից մինչև նյութատեխնիկական վերազինում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները պետք է զուգորդվեն նրանց աշխատանքի պատշաճ գնահատմամբ։ Այդ համատեքստում նախարարը շեշտադրել է ատեստավորման համակարգը՝ որպես պետության կողմից փրկարարների աշխատանքը գնահատելու և համապատասխան սոցիալական երաշխիքներ ապահովելու գործիք։ Նրա խոսքով՝ հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստացել են այդ գնահատականը և արժանապատիվ վարձատրություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment