Գրենլանդիայի ռազմականացման դեպքում Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան հակազդեցություններ․ Լավրվը ելույթ է ունեցե;

Եվրոպան լիովին վարկաբեկել է իրեն, Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկի դրան հարմարվելու համար, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում «Կառավարության ժամին»։

– Եթե նրանք ցանկանում են փոխել իրենց միտքը, թող, իհարկե, դիմեն մեզ, և մենք կքննարկենք այդ խնդրանքները՝ ելնելով մեր շահերից;

– Ռուսաստանը շարունակում է վերանայել իր դիրքորոշումը «Խաղաղության խորհրդի» վերաբերյալ՝ հաշվի առնելով շատ երկրների զգուշավորությունը այս նախաձեռնության նկատմամբ;

– ԱՄՆ-ի որոշումը՝ սահմանափակել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մուտքը Վենեսուելայի նավթային նախագծեր, ուղղակի խտրականություն է։ Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին զերծ մնալ Միացյալ Նահանգներից հեռու աշխարհի մասերի նկատմամբ պահանջներից։ Թրամփի վարչակազմի հետ ռազմավարական երկխոսությունը դեռ չի սկսվել, ԱՄՆ-ն դեռ քննարկում է այն, Ռուսաստանը պատրաստ է։ Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը մի օր կհանգեցնի ինչ-որ նշանակալի բանի, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:

 

– Միջուկային զենքը Հյուսիսային Կորեայի բարգավաճման բանալին է: Ներկայիս պայմաններում անհնար է խոսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին։ Ռուսաստանն այլևս թույլ չի տա Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ նոր պատժամիջոցների ընդունում: Անվտանգության խորհրդի արևմտյան անդամներից չպետք է սպասել, որ նրանք կհամաձայնվեն արդեն իսկ սահմանված սահմանափակումները վերացնելու հարցում;

– Կան հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն չի շտապում հրաժարվել «Նոր START» պայմանագրի քանակական սահմանափակումներից, և որ այդ սահմանափակումները կպահպանվեն որոշ ժամանակ: ԱՄՆ նոր վարչակազմի կողմից արտաքին քաղաքականության մեջ գաղափարախոսությունը մերժելու հայտարարությունը չի խանգարում Վաշինգտոնին շարունակել համաշխարհային գերիշխանության հավակնություններ ներկայացնել: Ռուսաստանը քարոզում է այն գաղափարը, որ անհրաժեշտ չէ «ոտնձգություն կատարել աշխարհի այն մասերի վրա, որոնք ոչ մի կերպ չեն ազդում ԱՄՆ անվտանգության վրա։

– Երբեք չի եղել դեպք, որ համաշխարհային առաջնորդը խնդրի Պուտինի հետ կապ հաստատել և մերժվի։

– Ռուսաստանը և նրա համախոհ գործընկերները մտադիր են Վենեսուելայի և Կուբայի ժողովուրդներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն;

– Չկա որևէ հիմք կարծելու, որ ռուս-հնդկական համաձայնագրերը որևէ վտանգի տակ են։ Թրամփից բացի ոչ ոք չի հայտարարել Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մտադրության մասին;

– Գրենլանդիայի ռազմականացման դեպքում Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան հակազդեցություններ, այդ թվում՝ ռազմատեխնիկական;

– Ռուսաստանը շնորհակալ է ԱՄԷ-ին Ուկրաինայում միջնորդի դերի համար. ռուս բանակցողները շարունակում են իրենց աշխատանքը։

Leave a comment