Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը

Aram Mp3-ն ու իր անբաժան «ընկեր» հեծանիվը հասցրել են լինել Հայաստանի բազմաթիվ գեղատեսիլ վայրերում և անցնել այն ճանապարհներով, որոնցով առաջիկայում կանցնեն միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի շրջանակում անցկացվող պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ «Tour of Armenia»-ն։

Մրցարշավը կանցկացվի չորս փուլով։ Մասնակցելու է 16 թիմ, այդ թվում՝ Հայաստանից, իսկ երթուղիները կանցնեն Հայաստանի տարբեր մարզերով։

Միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները մրցարշավի ընթացքում անցնելու են հարյուրավոր կիլոմետրեր՝ բացահայտելով Հայաստանի բնությունն ու լանդշաֆտները և հաղթահարելով մարտահրավերային ճանապարհները։

«Tour of Armenia»-ի անցկացումը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել նաև որպես միջազգային հեծանվային սպորտի և զբոսաշրջության ուղղություն։

Leave a comment