ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքին, կան տուժածներ

Քաղաքականություն

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքին, կան տուժածներ

Ռուսական ուժերն այսօր անօդաչու թռչող սարքով հարվածել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության՝ Կիևի կենտրոնում գտնվող շենքին: Ուկրաինայի նախագահի վկայությամբ՝ հարվածի թիրախը ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի կաբինետն էր, հայտնում է «Ազատությունը»։ 

«Դրոնի ուղղակի թիրախն էր այդ շենքում ՈՒԱԾ ղեկավարի կաբինետը», – Տելեգրամում գրել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, թե Պոկլադն այդ պահին իր գրասենյակում չէր:

«Ես Պոկլադին հանձնարարել եմ ադեկվատ, զգալի և հնարավորինս հայելային պատասխանել ռուսաստանցիներին այդ հարվածի դիմաց, երբ ամեն ինչ նախապատրաստված կլինի», – նշել է Զելենսկին:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է, որ անօդաչուի ընկնելու հետևանքով չբնակեցված շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինը մարդ տուժել է, հայտնի չէ՝ կա՞ն արդյոք նրանց թվում ՈՒԱԾ աշխատակիցներ:

 

Leave a comment