«Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվականի տեղեկություններով ՝ Վեհափառի եւ վեց եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացրած ու մեղադրանքը հաստատած դատախազը եւս հրաժարվել է այս գործից եւ ազատվել աշխատանքից: Տեղեկությունն «Էպիկենտրոնի» հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ դատախազ Խաչատուր Գալստյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Դատախազությունը հերքում է, որ աշխատանքից ազատվելու պատճառը Վեհափառի գործից դատախազի հրաժարվելն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: