Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ղազախստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Մուխտար Թիլեուբերդիի միջև։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմավարական հարաբերությունների ներկայիս օրակարգը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ներկա վիճակը։
Կողմերը նաև մանրամասն կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։