Հնդկաստանի կառավարությունը շարունակական երկխոսության մեջ է Մոսկվայի և Կիևի հետ․ Հնդկաստանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի կառավարությունը շարունակական երկխոսության մեջ է Մոսկվայի և Կիևի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ Վարշավայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես չեմ կարող մանրամասնել։ Կարող եմ միայն ասել, որ մենք մշտական ​​կապի մեջ ենք և՛ ուկրաինական, և՛ ռուսական կողմերի հետ»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ վերջերս այցելել է Մոսկվա, մեկ օր առաջ այցելել է Կիև, և որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

«Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք կան գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող են մշակվել և նպաստել իրավիճակի մեղմացմանը և, իդեալական դեպքում, հակամարտության դադարեցմանը»,- ասել է Ջայշանկարը։

Leave a comment