2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, քրեական վարույթով անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում քրեական հետապնդումներ չեն հարուցել, ինչպես նաև ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել:
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով՝ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: