ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներն այցելելու են Մոսկվա և Կիեւ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, նախատեսում են այցելել Մոսկվա և Կիեւ սեպտեմբերի 5-6-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի բանակցողները նախ մտադիր են ժամանել Ռուսաստան, որից հետո կմեկնեն Ուկրաինա։

Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Քուշների և Վիտկոֆֆի՝ առաջիկա օրերին Կիեւ այցելելու մասին։

Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան կտեղեկացնի Վիտկոֆֆի և Քուշների հետ ռուսական կողմի շփումների մասին, երբ դրանք տեղի ունենան։

Leave a comment