Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP-17-ի անցկացման հարցը։ Վարչապետը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու համաժողովի շրջանակում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովին։
Թուրքմենստանի նախագահն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Նրանք կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: