Քաղաքականություն
04.09.2026 | 12:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կիսվել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ Washington Examiner-ում օգոստոսի 10-ին հրապարակված «Ինչպես Թրամփը սառեցված հակամարտությունը վերածեց խաղաղության մոդելի» վերնագրով հոդվածով։ Այն նվիրված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Հոդվածում նշվում է, որ դիվանագետների սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած դաժան հակամարտությունը համարել են անլուծելի և այն ավարտվել է, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է պաշտոնին։
«Նախագահի համարձակ, տեսլական ունեցող առաջնորդության շնորհիվ այսօր լրանում է այս երկու ազգերի միջև խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկ տարին, որը վերջ դրեց ավելի քան 35 տարվա արյունահեղությանը՝ մի նվաճում, որը ոչ այլ ինչ է, քան նշանակալի»,- ասվում է հրապարկման մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի