Սննդամթերքը ՀՀ-ում օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 6.4%-ով, իսկ մեկ ամսում էժանացել 1%-ով

2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.4%-ով, իսկ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ նվազել 1%-ով


ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6,4%-ով, իսկ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ նվազել 1%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։


Հացաբուլկեղենը և ձավարեղենն օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել են 2,6%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,1%-ով։


– բրինձ – 4,7% 2025 թ.-ի օգոստոսի համեմատ (- 0,2% 2026 թվականի հուլիսի համեմատ)


-ցորենի ձավար + 12,6% (+1%)


-հնդկաձավար + 10,1% (+ 1,6%)


-ալյուր + 3,1% (- 0,4%)


-հաց + 1,9% (+ 0,2%)


-մակարոնեղեն + 6,8% (- 0,2%)


-լոբի – 4,5% (- 0,9%)


-ոսպ – 3,2% (+ 0,1%)


-սիսեռ + 1,6% (- 0,3%)


Միսն օգոստոսին տարվա ընթացքում թանկացել է 10,8%-ով, իսկ հուլիսի համեմատ էժանացել 0,1%-ով։


-տավարի միս + 22,6% (- 0,2%)


-խոզի միս + 0,1% (- 1,5%)


-ոչխարի և գառան միս + 15,5% (0%)


-թռչնամիս + 3,3% (- 0,1%)


Ձկան և ծովամթերքի գները 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ նվազել են 8,9%-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 6,8%-ով։


-թարմ իշխան – 12,7% (- 7,6%)


«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գներն օգոստոսին տարվա ընթացքում աճել են 11,8%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,1%-ով


-պանիր + 7,2% (+ 0,5%)


-պաստերիզացված կաթ + 8,1% (0%)


-թթվասեր + 8,8% (0%)


-կաթնաշոռ + 7,2% (0%)


-ձու + 27,4% (- 0,2%)


«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները տարեկան կտրվածքով թանկացել են 2,3%-ով, իսկ հուլիսի համեմատ էժանացել 0,5%-ով


-կարագ – 2% (- 0,8%)


-բուսական արևածաղկի ձեթ + 8,8% (- 0,2%)


Մրգերը օգոստոսին տարվա ընթացքում թանկացել են 10,5%-ով, իսկ հուլիսի համեմատ էժանացել 3,5%-ով։


«Բանջարեղեն» խմբում գները տարեկան կտրվածքով աճել են 0,4%-ով, իսկ հուլիսի համեմատ նվազել 5,3%-ով։


«Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում օգոստոսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 4,6%, իսկ մեկ ամսում՝ 0,4%։


-շաքար և շաքարավազ + 2,3% (- 0,7%)


-շոկոլադն աճել է + 6,3% (- 0,3%)


«Սուրճ, թեյ և կակաո» խմբում ընթացիկ տարվա օգոստոսին անցյալ տարվա օգոստոսի համեմատ գներն աճել են 5,7%-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 0,8%-ով


-սուրճ + 5,4% (+ 0,8%)


-թեյ + 5,9% (+ 0,3%)


-կակաո + 18,2% (+ 0,8%)։


Հանքային կամ աղբյուրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գներն օգոստոսին տարվա ընթացքում բարձրացել են 3,5%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,2%-ով։


Ալկոհոլային արտադրանքից օգոստոսին օղին թանկացել է 11%-ով տարեկան կտրվածքով և 0,5%-ով մեկ ամսում, գինին՝ 0.9%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով մեկ ամսում, իսկ գարեջուրը՝ համապատասխանաբար 4,2%-ով և 0,6%-ով։ Ծխախոտային արտադրանքը օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 7%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,1%-ով։


Այլ խմբերում չներառված սննդամթերքը 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ թանկացել է 4,3%-ով, իսկ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ՝ 0,2%-ով։


Ընդ որում, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ գներն աճել են 2,4%-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 0,4%-ով։


Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ արձանագրվել է 4,4% գնաճ, իսկ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ գներն աճել են 0,2%-ով։

Leave a comment