«Արսենալը» ամենաթանկք տրանսֆերային վաճառքն է ունեցել

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիին վաճառել է սաուդյան «Ալ Հիլյալին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ։

Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 70 միլիոն եվրո։ Դա «Արսենալի» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է պատմության մեջ։

Մարտինելին 2019 թվականից էր խաղում «Արսենալում», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 53 հանդիպման, դարձել է 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment