Ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ շարունակում է ելույթներն ԱՄՆ բաց առաջնությունում և հասել երրորդ շրջան։
Նյու Յորքում անցկացվող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Խաչանովն ուժերն է չափել կանադացի, աշխարհի 4-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։Մոտ 3․5 ժամ տևած հանդիպման արդյունքում Խաչանովը հաղթանակ է գրանցել 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով և ապահովել իր տեղն ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում, հայտնում է Արմենպրեսը:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։
Խաչանովը միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մրցաշարերում 4 անգամ հաղթող է դարձել։ Խաչանովը նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։