ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան

Քաղաքականություն

04.09.2026 | 11:33

Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Օդեսայի մարզի ուղղությամբ: Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Բազմահարկ բնակելի շենքերի վրա հարվածների հետևանքով տղամարդ է զոհվել, երեք կին՝ վիրավորվել։ Երկու շենքերում վնասվել են բնակարաններ, շենքի ճակատային հատվածներ։ Հարվածների են ենթարկվել նաև մասնավոր տներ, որոնցից երկուսն ավերվել են, ինչպես նաև մասնավոր և ծառայողական տրանսպորտային միջոցները։

Դնեպրոպետրովսկի մարզը գիշերվա ընթացքում ավելի քան 10 անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարձակումների, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Հարվածների հետևանքով երկու ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Բացի այդ՝ գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Այս մասին  հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մարզային վարչությունը։ Հարձակման հետևանքով բազմահարկ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել․ յոթերորդ հարկում այրվել է երկու բնակարան։ Մեկ կին վիրավորվել է։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment