ՀՀ–ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ խնդրանքին. իրավապաշտպան

Բաժանորդագրվել

ՀՀ-ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ-ն դիրքորոշում կձևավորի»,- ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլև մուտք գործել փակ հաստատություն և անձնական իրեր փոխանցել հայ գերիներին։

Leave a comment