Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։
Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)