Քաղաքականություն
04.09.2026 | 11:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ․ ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։
Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է։