Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով


Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ուղերձ է հղել Փրկարարի օրվա առիթով, որում ասվում է․


 


«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր, շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:


 


Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։


 


Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու, մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա: Ուստի ձեր ծառայությունը մարդասիրական առաքելություն է, և դա հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ, անձնուրաց աշխատանքով, երբեմն նաև ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ:


 


Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար։


 


Մնացեք հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը:


 


Առանձնահատուկ շնորհակալություն ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։


 


Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անձնական երջանկություն և նորանոր ձեռքբերումներ»:


 

Դիտումների քանակ11

Leave a comment