ՌԴ զորքերը հարվածել են Կիևի մարզի «Էկո-Ավտոտեխնիկս» լոգիստիկ կենտրոնին

https://arm.sputniknews.ru/20260904/rd-zvorqery-harvatsel-en-kievi-marzi-ekvo-avtvotekhniks-lvogistik-kentrvonin-106460211.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Ռուս զինվորականները հերթական հարվածներն են հասցրել Օդեսայի շրջանում և Կիևի մարզում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, նավերին, նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Թիրախ են դառնում այն օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։ Անցած գիշեր նման հարվածների համար ռուսական բանակը կիրառել է օդային բազավորման բարձր ճշգրտության զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Խոցվել են մի շարք թիրախներ Օդեսայի մարզում։

«Հարավային» նավահանգստում ՌԴ ԶՈւ-ն գրոհել է ծովային բեռնատար նավ, որում եղել է ռազմական նշանակության արտադրանք։

«Չեռնոմորսկ» նավահանգստում նմանատիպ նավը արևմտյան արտադրության սպառազինություն էր բերել և նույնպես խոցվել է։ Այնտեղ ոչնչացվել են ռազմատեխնիկական գույքով պահեստը և ուկրաինական բանակի համար վառելիքի տեղափոխման տերմինալը։

Եվս մեկ թիրախ է եղել Միրնոյե բնակավայրում գտնվող «Նովոօդեսսկայա» էլեկտրական ենթակայանը։

Գրոհի է ենթարկվել «ԷԿՈ-Ավտոտեխնիկս» լոգիստիկ կենտրոնը (Գատնոյե, Կիևի մարզ)։ Այնտեղ պահվում և բաշխվում էին երկակի նշանակության ապրանքներ։

Սրանք առաջին նմանօրինակ հարվածները չեն։ Մոսկվան բազմիցս պարզաբանել է, որ այս կերպ պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի հարվածներին։ Ընդ որում, ռուսական հարձակումներից վնասը շատ ավելի զգալի է հակառակորդի համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment