Զովունիում գործող մեծածախ առևտրի կենտրոնն ավելի քան 100 մլն դրամի հարկ է թաքցրել

https://arm.sputniknews.ru/20260904/zvovunium-gvortsvogh-metsatsakh-arevtri-kentrvonn-aveli-qan-100-mln-drami-hark-e-taqcrel-106460086.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

Sputnik Արմենիա

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

2026-09-04T11:04+0400

true

PT2M09S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106459801_161:0:1121:720_1920x0_80_0_0_55c6d58e498ac5e81700918a18a953f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, զովունի, видео

տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, զովունի, видео

Բաժանորդագրվել

ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը՝ այդպիսով խուսափելով ավելի քան 100 մլն դրամ հարկային պարտավորությունից։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են ընկերությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։

Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն։

Ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ–ում շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք է բացահայտվել

Իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։

Leave a comment